Գլխավոր էջ » Նյութերի արխիվ


Հայոց  լեզուն  ունի  հազարամյակների  պատմություն:  Ըստ եվրոպական և հայագիտական ուսումնասիրությունների, հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն , գերմանացի լեզվաբան Հյուբշմանը և հայ բազմավաստակ գիտնական  Հրաչյա Աճառյանը ապացուցել են, որ հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այն ունի 11 ճյուղ, որոնց մեջ հայերենն առանձին ճյուղ է կազմում: Ինչպես ցույց է տալիս անվանումը, այս լեզվաընտանիքը սկսվում է Հնդկաստանից և հասնում մինչև Եվրոպա: Այս ընտանիքի մեջ են մտնում իրանական լեզուները, սլավոնական  լեզուները` (ռուսերեն, բելոռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, լեհերեն), ռոմանական`  (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն), գերմանական` (գերմաներեն, շվեդերեն): Սրանց կողքին հայերենը դիտվում է որպես առանձին  լեզվախումբ և ազգակից է այլ լեզուներին: Բացի հնդեվրոպականից, լեզվաբան ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 758 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 01.02.2013 | Մեկնաբանություններ (0)


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադրության հետ կապված ավանդությունները, զրույցները մեզ կոնկրետ թվականներ չեն տալիս: Այս մասին և անցյալում և մեր ժամանակներում եկեղեցական շատ մասնագետների կողմից գրվել և մեկնաբանվել են, բայց դրանք հիմնականում կրկնել են միմյանց, գրեթե նոր ոչինչ չավելացնելով Հայաստանում առաքելական շրջանում քրիստոնեության տարածման պատմության լուսաբանմանը: Հիմնվելով հայ եկեղեցու այդ շրջանի սրբազան ավանդությունների վրա, այսօր ինչ որ չափով  հնարավորություն ունենք վերականգնելու  այն հնագույն աղբյուրները: Դրանք չորսն են. Լաբուբնա դպրի (ասորական), Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, մասամբ՝ Փավստոս Բյուզանդի և պատմահայր Խորենացու գործերը: Համաձայն այս աղբյուրների, որոնք գրվել են 4-րդ և 5-րդ դարերում, Հիսուսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, Աբգար թագավորին բուժելու: Լաբ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1272 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)


Ճանաչենք ինքներս մեզ  նախագծի շրջանակներում ցանկություն առաջացավ ներկայացնել պատմությունը մեր բիբլիական լեռան, որի մասին համռոտ ներկայացնում եմ ստորև:

Հայկական բարձրավանդակը լեռնային երկիր է: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Մասիսն է, Արարատը`5165մ. հնում,  5156մ. և նորագույն չափումների համաձայն 5170մ.: Մասիս անվանումը Մասու ձևով առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակում մարդկության պատմության առաջին շումերական <<Գիլգամեշ>> էպոսում: Մասիս անվանումն ունի մի քանի ստուգաբանություն` առաջինի համաձայն այն առաջացել է ըստ հին հավատալիքների, աստվածների մեծ մոր` Մա աստվածուհու անունից, որը բնակվում էր բարձր լեռների կա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1037 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)


<<Ինչպես, որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով տառապեցնում է, իսկ երկրորդը` անվրդով խաղաղությամբ հանգստացնում>> (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի << Խրատի թանգարան>>):

Քրիստոնեության ամենից մեծ առաքինություններից  մեկը խոնարհությունն է, որովհետև այս շնորհը մարդ-Աստված փոխհարաբերության և մարդկային հարաբերությունների մեջ ներդաշնակության աղբյուր է : Խոնարհությու ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 755 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)



Հայ բանաստեղծությունը քնարական բարձունքներ նվաճում է Տերյանի և Թեքեյանի գեղարվեստական մակարդակների շնորհիվ: Մինչ այդ քնարերգության լավագույն արտահայտություններ էին Դուրյանի, Իսահակյանի երգերը, թերևս այսքանով էլ չափվում է հայ դասական քնարերգության սահմանը՝ Դուրյան-Մեծարենց- Իսահակյան-Թեքեյան: Տերյանի գեղարվեստական ստեղծագործությունն այս փաղանգի մեջ ներկայանում է մտածողության ինքնատիպ խորքով: Տերյանի ստեղծագործության մասին պետք է ասել՝ նշելով նրա սիմվոլիստական խոր երակը, մի բան, որ դժվարությամբ է ամրագրվել: Տասնամյակներ շարունակ սիմվոլիզմը ընկալվում էր որպես հակա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 709 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 30.01.2013 | Մեկնաբանություններ (0)


 14-րդ դարը համաշխարհային գրականության մեջ նշանավորվեց զարգացման մի նոր, հզոր շրջանով, որ կոչվում է վերածնունդ:  Սա համաշխարհային նշանակության այն եզակի դեպքերից է, որն ամբողջությամբ ընդգրկում է հոգևոր ու նյութական մշակույթի  բոլոր բնագավառները: Հնարավորինս պարզ ասած վերածնունդը միջնադարյան անշարժ, ծանր ժամանակներից մարդկության հզոր առաջընթացն էր դեպի նոր քաղաքակրթություն: Վերածննդի հասարակական քաղաքական հիմքը կապիտալիզմի  ձևավորումն ու զարգացումն էր: Կապիտալիստական  կեցությունը հեշտությամբ չհաստատվեց, որովհետև ֆեոդալական կենսակերպը համառորեն չէր զիջում իր դիրքերը: Այդ պայքարում վերածննդի գաղափարաբանությունը դարձավ կապիտալիզմի ինքնահաստատման զենքերից մեկը: Վերածննդի մեծ արվեստագետներն ու  գործիչն ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 423 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 26.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Մարդկային մտքի առանձնակի թռիչքներն, անշուշտ, տարածվում են տիեզերքում՝ թողնելով իրենց հետքը սերունդների մտահորիզոնում: Այս առանցքի մեջ մարդու պատկերացումներն ազատության  մասին դառնում են առաջնային: Երբ խոսում ենք ազատության մասին, բայց չենք կիրառում այն մեր կյանքում, արժեզրկվում է այն բառիս բուն իմաստով՝ դառնալով ինքնանպատակ: Չ°է որ այս կայանքում ոչ մի բան չի կարող ինքնանպատակ լինել: Ազատության մասին մարդկանց մի ստվար մասի  թյուր կարծիքները շատ հաճախ պատուհաս են դառնում մի ողջ հասարակության համար: Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, բանականությամբ, ո°վ ենք մենք, որ սահմանափակենք Աստծո կողմից մարդկությանը շնորհված սիրո այդ մեծ դրսևորումը:  Ազատությունը ներքին հոգեկան անխռով մի վիճակ է և ով ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 392 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 23.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Հայ պատմագիրներից առաջինը ժամանակագրական առումով Կորյունն է: Նա ծրագրել էր իր ուսուցչի մահից հետո գրել հայ գրերի ծագման և հեղինակի կենսագրության մասին: Երբ կաթողիկոսական տեղապահից այդ անելու հրամանն է ստանում` գրում է գովաբանական մի կենսագրություն, որի մեջ չի մոռանում հիշատակել նրանց, ովքեր նպաստել են հայ դպրության զարգացմանը: Նրա գրվածքը հայերեն առաջին պատմական երկն է: Այդ երկի գրության ստույգ տարեթիվը մեզ անհայտ է, ենթադրվում է, որ այն գրվել է 443-451թվականները:  451 թվականից   ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 583 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 22.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Երբ մենք նեղության, փորձության, կարիքի կամ վշտի մեջ ենք, հաճախակի դիմում ենք առ բարձրյալն աստված, դիմում աղոթքի զորավոր ու ներգործուն ուժին, որը ամոքում է ամեն տեսակ վիշտ ու խռովություն` մաքրելով մեր միտքն ու հոգին տարատեսակ աղտեղություններից: Շատերս ենք լսել  մեր եկեղեցու եռամեծար սրբերից Գրիգոր Նարեկացու սրբախոս ու շնորհաբաշխ  Նարեկի ամենակարող աստվածային խոսքի մասին, աղոթել ու ընթերցել առաջին հոգևոր այբբենարանի սրբատառ ու դարմանիչ բառերով: Այսօր էլ ահա, մեծի պահոց շրջանում շատ կարևոր է, ևս մեկ անգամ անդրադառնալ Սուրբ նարեկի իմաստուն խոսքին, որը կարող է մշտանորոգ հոգևոր ճշմարիտ ուղեցույց լինել: Նարեկով մարդ արարածն իր մեջ աստծուն է գտնում, մաքրվում մարմնական ու հոգևոր տկարություններից, մոլություններից`դառնալով աստծո մաքուր ու անարտ տաճար, ամրապնդում կապն արարչի հետ` լցնելով  միտքն ու հոգին աստվածային լույսով և քրիստոնեական ազգայի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1759 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 11.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը  գալիս է դեռևս հին ուխտի ժամանակներից: Աստված ինքը Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց,  որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում: Սուրբ գիրքն ասում է նաև. <<Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները,  ճրագակալները, մոմ կտրելու մկրատները>>: Գ Թագ. 7:49

Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը նաև նորահաստատ քրիստոնեական եկեղե ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 06.04.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 »