Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կան հոգևոր բարեպաշտական մի շարք արարողություններ` մոմավառություն, տնօրհնեք, մատաղ: Դրանցից մեկն էլ հոգեհանգստյան արարողությունն է: Անուն արդեն իսկ մեզ հուշում է. հոգիների հանգստության համար կատարվող ծիսական արարողություն: Հայ առաքելական եկեղեցում տարին հինգ անգամ, տաղավար, մեծ տոների, Ս. Ծնունդ, Ս. Զատիկ, Վարդավառ, Աստվածածնի վերափոխում և Խաչվերաց, հաջորդ օրը մեռելոց հիշատակի ոգեկոչման օր է: Մեռելոց օրերին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին տեղի է ունենում հոգեհանգստյան ընդհանուր կարգ, շատերը այդ օրերին քահանաների ուղեկցությամբ այցելում են իրենց հարազատների շիրիմներին և գերեզմանոցներում կատարում գերեզմանօրհնեքի կարգ: Մենք հիշում ենք կյանքից հեռացածներին, մեր աղոթքներում խնդրում աստծուն, որ ննջեցյալների հիշատակը հավերժ լինի, աղոթում ենք` նրանց բեր ... Կարդալ շարունակությունը » Կից նյութեր: Նկար 1 |
Ուխտագնացությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, հոգևոր մի ճանապարհորդություն, որի ընթացքում քրիստոնյան ինքնաքննման, ինքնամաքրման, ապաշխարության միջոցով որդեգրվում է աստվածային կենսապարգև շնորհներին, նորոգում իր ուխտն աստծո հետ, հաղորդակից դառնում աստծո կենդանի խոսքին ու քրիստոնեական ճշմարտություններին: Ուխտագնացությունն ինքնանպատակ չէ. աստվածճանաչության ճանապարհին այն անհատին հասու է դարձնում քրիստոնեական հավատալիքներին, սրբավայրերի պատմությանը, Քրիստոսահիմն ու առաքելահաստատ հավատքի մագաղաթյա ու քարեղեն գոհարներին, հայ ծեսին ու բազմադարյա ավանդույթների արմատներին: Ճշմարիտ քրիստոնյա հավատացյալը չի կարող կույր ու մոլի լինել: Նա ազգի ու ժողովրդի պատմությանը, մշակույթին ու դավանանքին քաջատեղյակ հավատարիմ կրողն է: Ուխտի հաստատման առաջին օրինակը մենք հանդիպում ենք Աստվածաշնչում, երբ աստված իր ուխտը կնքեց մեր նախածնողների հ ... Կարդալ շարունակությունը » |
|