Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » Հոգեհանգիստ
16:04
Հոգեհանգիստ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կան հոգևոր բարեպաշտական մի շարք արարողություններ` մոմավառություն, տնօրհնեք, մատաղ: Դրանցից մեկն էլ հոգեհանգստյան արարողությունն է: Անուն արդեն իսկ մեզ  հուշում է. հոգիների հանգստության համար կատարվող ծիսական արարողություն: Հայ առաքելական եկեղեցում տարին հինգ անգամ, տաղավար, մեծ տոների, Ս. Ծնունդ, Ս. Զատիկ, Վարդավառ, Աստվածածնի վերափոխում և Խաչվերաց,  հաջորդ օրը  մեռելոց հիշատակի ոգեկոչման օր է: Մեռելոց օրերին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին տեղի է ունենում  հոգեհանգստյան ընդհանուր կարգ, շատերը այդ օրերին  քահանաների ուղեկցությամբ այցելում են իրենց հարազատների շիրիմներին և գերեզմանոցներում կատարում գերեզմանօրհնեքի կարգ: Մենք հիշում ենք կյանքից հեռացածներին, մեր աղոթքներում խնդրում  աստծուն, որ ննջեցյալների հիշատակը հավերժ լինի, աղոթում ենք` նրանց բերելով հավիտենական կյանքի ավետիսը:  Հիշելով և աղոթելով մեր հարազատների, հանգուցյալների հոգիների հանգստության համար` Բարձրյալից հայցում ենք նրա գթառատ ողորմությունը:  

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 798 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: