Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 06

Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը  գալիս է դեռևս հին ուխտի ժամանակներից: Աստված ինքը Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց,  որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում: Սուրբ գիրքն ասում է նաև. <<Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները,  ճրագակալները, մոմ կտրելու մկրատները>>: Գ Թագ. 7:49

Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը նաև նորահաստատ քրիստոնեական եկեղե ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1025 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 06.04.2012 | Մեկնաբանություններ (0)