Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
01:31
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ


Մարդկային մտքի առանձնակի թռիչքներն, անշուշտ, տարածվում են տիեզերքում՝ թողնելով իրենց հետքը սերունդների մտահորիզոնում: Այս առանցքի մեջ մարդու պատկերացումներն ազատության  մասին դառնում են առաջնային: Երբ խոսում ենք ազատության մասին, բայց չենք կիրառում այն մեր կյանքում, արժեզրկվում է այն բառիս բուն իմաստով՝ դառնալով ինքնանպատակ: Չ°է որ այս կայանքում ոչ մի բան չի կարող ինքնանպատակ լինել: Ազատության մասին մարդկանց մի ստվար մասի  թյուր կարծիքները շատ հաճախ պատուհաս են դառնում մի ողջ հասարակության համար: Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, բանականությամբ, ո°վ ենք մենք, որ սահմանափակենք Աստծո կողմից մարդկությանը շնորհված սիրո այդ մեծ դրսևորումը:  Ազատությունը ներքին հոգեկան անխռով մի վիճակ է և ով  չի՛ կարող հասկանալ, ընկալել  և իրագործել այն,   ուրեմն նա զուրկ է առաքինություններից: Ճշմարիտ ազատությունն  ամեն մարդու չի տրվում, և այն ո՛չ կգնես, ո՛չ էլ ձեռք կբերես, եթե քո արյան, քո գեներում չկա, կամ էլ կա, սակայն, առանց սիրո, որը մարդուն դարձնում է քննամոլ, մանրախնդիր, կամազուրկ և այսպես շարունակ: Եկեք սիրենք, հարգենք միմյանց և միշտ հիշենք ոսկե կանոնը. <<Ի՞նչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես ել դուք արեք>>:

Դիտումներ: 392 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: