Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 31


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադրության հետ կապված ավանդությունները, զրույցները մեզ կոնկրետ թվականներ չեն տալիս: Այս մասին և անցյալում և մեր ժամանակներում եկեղեցական շատ մասնագետների կողմից գրվել և մեկնաբանվել են, բայց դրանք հիմնականում կրկնել են միմյանց, գրեթե նոր ոչինչ չավելացնելով Հայաստանում առաքելական շրջանում քրիստոնեության տարածման պատմության լուսաբանմանը: Հիմնվելով հայ եկեղեցու այդ շրջանի սրբազան ավանդությունների վրա, այսօր ինչ որ չափով  հնարավորություն ունենք վերականգնելու  այն հնագույն աղբյուրները: Դրանք չորսն են. Լաբուբնա դպրի (ասորական), Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, մասամբ՝ Փավստոս Բյուզանդի և պատմահայր Խորենացու գործերը: Համաձայն այս աղբյուրների, որոնք գրվել են 4-րդ և 5-րդ դարերում, Հիսուսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, Աբգար թագավորին բուժելու: Լաբ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1271 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)


Ճանաչենք ինքներս մեզ  նախագծի շրջանակներում ցանկություն առաջացավ ներկայացնել պատմությունը մեր բիբլիական լեռան, որի մասին համռոտ ներկայացնում եմ ստորև:

Հայկական բարձրավանդակը լեռնային երկիր է: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Մասիսն է, Արարատը`5165մ. հնում,  5156մ. և նորագույն չափումների համաձայն 5170մ.: Մասիս անվանումը Մասու ձևով առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակում մարդկության պատմության առաջին շումերական <<Գիլգամեշ>> էպոսում: Մասիս անվանումն ունի մի քանի ստուգաբանություն` առաջինի համաձայն այն առաջացել է ըստ հին հավատալիքների, աստվածների մեծ մոր` Մա աստվածուհու անունից, որը բնակվում էր բարձր լեռների կա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1036 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)


<<Ինչպես, որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով տառապեցնում է, իսկ երկրորդը` անվրդով խաղաղությամբ հանգստացնում>> (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի << Խրատի թանգարան>>):

Քրիստոնեության ամենից մեծ առաքինություններից  մեկը խոնարհությունն է, որովհետև այս շնորհը մարդ-Աստված փոխհարաբերության և մարդկային հարաբերությունների մեջ ներդաշնակության աղբյուր է : Խոնարհությու ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 754 | Ավելացրեց: Vahe76 | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)