Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Մեր լեզուն մեր խոսքը
00:13
Մեր լեզուն մեր խոսքը


Հայոց  լեզուն  ունի  հազարամյակների  պատմություն:  Ըստ եվրոպական և հայագիտական ուսումնասիրությունների, հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն , գերմանացի լեզվաբան Հյուբշմանը և հայ բազմավաստակ գիտնական  Հրաչյա Աճառյանը ապացուցել են, որ հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այն ունի 11 ճյուղ, որոնց մեջ հայերենն առանձին ճյուղ է կազմում: Ինչպես ցույց է տալիս անվանումը, այս լեզվաընտանիքը սկսվում է Հնդկաստանից և հասնում մինչև Եվրոպա: Այս ընտանիքի մեջ են մտնում իրանական լեզուները, սլավոնական  լեզուները` (ռուսերեն, բելոռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, լեհերեն), ռոմանական`  (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն), գերմանական` (գերմաներեն, շվեդերեն): Սրանց կողքին հայերենը դիտվում է որպես առանձին  լեզվախումբ և ազգակից է այլ լեզուներին: Բացի հնդեվրոպականից, լեզվաբանները նշում են նաև հետևյալ լեզվաընտանիքները.

Իբերոկովկասյան `(վրացերեն, աբխազերեն, լազերեն, դաղստան): Լեզվաբաններից ոմանք հայերենը նույնպես դասում էին այս ընտանիքին, սակայն վերոնշյալ լեզվաբանները ապացուցեցին, որ հայերենը կապ չունի այս ընտանիքի հետ:

Ուգրոֆիննական` (ֆիննական, ուգրական, պերմական, նենեցերենը, հունգարերեն):

Թուրքմոնղոլական`  (թուրքական, մոնղոլական, չաուշական, մանջուրիայի):

Սեմական և քամյան` (արաբերեն, աֆրիկյան լեզուներ, եգիպտերեն):

Դրավիտյան` (չին-տիբեթական լեզուներ):

Ամերիկյան, Ավստրալիական, և  անկախ լեզուներ (ճապոներեն  և բասկերեն): 

Հայերենը  սկզբնավորվում է հին հնդկերենից, որ կոչվում է սանսկրիտ, որը  մայր լեզուն է և հնդեվրոպական լեզվաընտանիքի  հիմքը: Այն  տարածված  է եղել  հյուսիսային  հնդկաստանում մ.թ.ա. առաջին  հազարամյակում,  լավ  մշակված  լեզու  է եղել և  ունեցել է  հարուստ  գրականություն: Ունեցել է երեք  մաքուր ձայնավոր` A, E, O  և  2  ձայնորդ   R  և  L , որոնք վանկատար  դեր են  կատարել: Սանսկրիտը  ունեցել է    հարուստ  քերականական  համակարգ` 8  հոլովներով: Հետագայում  որոշ  լեզուներ  աստիճանաբար  զարգանալով,  կամ  կորցրել են  հոլովները  կամ  ավելացրել: Ժամանակակից  էտապում  հայերենում  կիրառում են  հինգ  հոլով, որովհետև տրականն ու  հայցականը չունեն իրենց  ձևերը: Տրականը  նույն սեռականն է` ը  կամ ն հոդի  հավելումով, իսկ  հայցականը  շնչավորի դեպքում  նման է  տրականին. օր` մայրիկիս, մայրիկին,  իսկ հայցականը իրի  դեպքում  ուղղականի օր`Ես  սիրում եմ  իմ դպրոցը: Սանսկրիտը  ունեցել է    քառաշարք բաղաձայնական  մշակված  համակարգ,  որը  պահպանվել է հայերենի որոշ  բարբառներում, իսկ  հայերենի  գրական  լեզվի  բաղաձայնական  համակարգը  եռաշարք է`

      Բ, Գ, Դ, Ձ, Ջ

      Պ,Կ, Տ, Ծ, Ճ

       Փ, Ք, Թ, Ց, Չ

Որպես  ապացույց, որ  հայերենը  հնդեվրոպական լեզու է բերենք հնչունական,  բառային  և  քերականական  նմանություններ  հայերենի  և  այդ  լեզվաընտանիքի  իրողություններից: Օր` հնչունական  համակարգում  այդ  նշված  երեք  ձայնավորները  պահպանվել  են , հայերենում  առաջացել  է  նաև  ու, ի, ը  մաքուր ձայնավորները: Բաղաձայնական  համակարգը  համարյա  նույնն է, եթե  սանսկրիտում  նշվում  է  երկու  ձայնորդ  L և R,  ապա հայերենում  առաջացել են  ևս  չորսը` մ,ն,ռ,յ:  Ավելի  շատ  նմանություններ  կան հնդեվրոպական  լեզուների  բառապաշարում:  Հ. Աճառյանը  հայերենում  նշում է շուրջ 927  արմատ, որ  հնդեվրոպական  ծագում  ունի:  Ինչ խոսք,  այս  արմատներից հետագայում  կազմվել  են  բազմաթիվ  նոր  բառեր բառաբարդման  կամ  ածանցման  ճանապարհով:

ՍԱՆՍԿՐԻՏ.      ՀՈՒՆԱՐՆ    ՊԱՐՍԿԵՐԵՆ    ԱՆԳԼԵՐԵՆ     ՌՈՒՍԵՐԵՆ          ՀԱՅԵՐԵՆ       

 Tva                         tu                    to                          you                     ты                                    դու

  Dvar                      tura                 dvar                     door                    дверь                               դուռ

 Madar                    meter              madar                  mother               мать                                 մայր

  Gau                       rous                 gav                      cow                    корова                              կով

 Deka                     deka                da                          ten                     десять                               տաս

Բացի  դրանցից,  մի  շարք  բառերում հնչյունափոխության  միջոցով,  նույնպես  ապացուցվում է այդ  բառերի նմանությունը:  Օր`  գիշեր- vesper (սանսկրիտ.)-night-вечер  այստեղ  կատարվել է գ, վ-ի հնչյունափոխություն: գործ, գող, գետ բառերը  նույնպես  սրա  վառ  ապացույցներն են:  Բացի  բառային  նմանություններից հայերենն ունի  նաև քերականական  նմանություններ հնդեվրոպական  լեզուների  հետ:  Բերենք  ռուսերենով  օրինակ.      Տամ-дам,  տաս-дашъ,  տա-дать   և այլն:        

Դիտումներ: 758 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: