Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Հովհաննես Թումանյանի քաղաքական քնարը
23:21
Հովհաննես Թումանյանի քաղաքական քնարը


Հովհաննես Թումանյանը սիրային երգեր ունի, սակայն թույլ է: Դա բացատրվում է նրանով, որ Թումանյանի ընկերային-քաղաքական երգերը շատ են կլանել բանաստեղծին, և սիրային քնարին տեղ չի մնացել: Սիրո փիլիսոփայությունը արտահայտել է առավելապես պոեմներում և քառյակներում: Բայց ահա հայրենասիրական  երգը Թումանյանի բանաստեղծության զորության արտահայտություններից է: Թումանյանի հայրենասիրական երգերը երկու մասի կարելի է բաժանել՝ դարավերջ- դարասկզբի գրված երգեր և 10-ական թվականներին գրված երգեր:  Օրինակ <<Մեր նախորդներին>> բանաստեղծության մեջ, ըստ էության Պատկանյանի գրված խոսքում թումանյանը գրում է, թե նրանց ժամանակը ավելի հեշտ էր, քանի որ երազը, փրկությունը,  թեպետ գերի, բայց խրոխտ հայրենիքը հրճվանքի ու ոգևորության տեղիք էր տալիս 1850-60-ականներին: Իսկ հիմա՝

Ա՜խ, նա հոշոտվեց մեր աչքի առջև,

Եվ մեր զգայուն պատերն իրեն հետ,

                                                    Ոսկի երազներ՝ միրաժի նման,

Մեր անապատում չքացան անհետ:

Պարզ, բայց  հանճարեղ այս տողերում, բացահայտվում է քաղաքական իրականության հետ բանաստեղծությունների բախումը, անապատ է հիշեցնում երկիրը: Ահա, թե ինչու 1902թ.-ին գրված այս հրաշալի բանաստեղծության  հավատը մեզ ռեքվիեմ է հիշեցնում, մահերգ՝ ուղղված ինքն իրեն:

      Եվ մենք խորտակված մեր կյանքի ծեգից,

Անհույս ու դալուկ, ճակատներս ցած,

Ընկնում է քնար մեր մատաղ ձեռքից,

  Ընկնում են սրտից և՛ երգ, և՛ Աստված:

Թումանյանի հայրենասիրական երգերից են՝ <<Հայոց վիշտը>>, << Հայոց լեռներում>>, <<Մեր ուխտը>>,  <<Վսեմ խորհուրդը>>, որոնց, սակայն,  1915-ին գումարվեցին եղեռնի հարվածներից սահմռկած նոր երգեր՝ <<Բարձրից>>, <<Հոգեհանգիստ>>, <<Հայրենիքիս հետ>>, <<Վերջին տագնապ>>, որոնք էլ ամփոփվեցին Հայրենիքիս հետ ժողովածույի մեջ:

<<Հայոց լեռներում>> բանաստեղծության մեջ, օրինակ,  մեր ժողովրդի կենսագրությունն է, դեպի վեր սլացքը: Հնուց մենք տանում ենք մեր գանձերը, և թեև շեկ  անապատի օրդուները սև մեր քարավանը շատ զարկեցին, բայց մնաց անկոտրուն լավատեսությունը: Բանաստեղծության ամեն մի վեցյակ  ավարտվում է հայոց լեռների խորիմաստ բնութագրով: Դժարը՝ մեր դժվար վերելքն է, բարձրը՝ մեր բարձր գանձերը, և հավատում ենք, որ մեր լեռները պայծառ առավոտով պիտի լցվեն: Իսկ 1914թ.-ին  նա մտածեց, թե պատերազմը մեծ տերությունների խաղերը կարող են բացել Հայաստանի քաղաքական ճակատագիրը.

                                       …Շուռ է գալիս ծան քարը մեր մոր կրծքից տենչավառ…, որտեղ մայրը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը:

<<Բարձրից>> բանաստեղծության մեջ թումանյանը բարձրից է նայում Աստծու աշխարհքին՝ իր բարի, շռայլ սրտի մեծ խորքերից: Եվ վերջնակետն իր շողովրդի չկա ու չի կարող լինել: Այստեղ կա այդ բարձրության բնութագիրը՝ եղերական օրերին նա զգում է, որ իր մեծ սիրտը աշխարհքից էլ մեծ է և իր սիրտը իդեալների աշխարհն է՝ թեև ինքը իրապաշտ է:

 

Դիտումներ: 2860 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: