00:16 ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ | |
Հայ ժողովրդի
կազմավորման հարցը հայ պատմագրության ամենախրթին
և դեռևս իր վերջնական լուծմանը
կարոտ խնդիրներց մեկն է:
Չնայած վերջին տարիներին
հայ ժողովրդի կազմավորման
հարցի վերաբերյալ կուտակվել
է մեծ քանակությամբ
փաստական նյութ, այնուամենայնիվ, այն իրենից ներկայացնում է բավականին
դժվարահարույց մի խնդիր:
Հայ ժողովրդի կազմավորման
վերաբերյալ մեզ են հասել երեք ավանդազրույցներ, որոնց մասին
կներկայացնեմ ամփոփ, ահա հենց
դրանք էլ հանդիսանում են այդ հարցի վերաբերյալ
գրավոր կարևոր սկզբնաղբյուրներ: Դրանք են. Հայկական ավանդազրույց Այն մեզ է հասել իր երկու տարբերակներով, մեկը`
5-րդ դարի հայ պատմիչ Խորենացու
<<Հայոց պատմություն>> աշխատության
մեջ, իսկ մյուսը
7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի
<<պատմություն>> աշխատության մեջ: Ըստ հայկական ավանդազրույցի Բաբելոնյան
անհաջող աշտարակաշինությունից հետո Հայկը չցանկանալով
ենթարկվել աշխարհի առաջին բռնակալ Բելի
տիրապետությանը` Բաբելոնում իր Արամանյակ
որդու ծնվելուց հետո, իր որդիների,
դուստրերի և ընդոծինների հետ միասին
գնում է դեպի հյուսիս, դեպի Արարադի երկիրը:
Նա սկզբում բնակություն է
հաստատում մի լեռան ստորոտին, ուր կառուցում է մի բնակավայր և այն նվիրում
իր թոռանը` Կադմոսին (ենթադրելի է,
որ դա Կորդուքի լեռների
տարածքն է, քանի որ հին հայկական
Կադմեա տուն գավառը
գտնվել է այդ տարածքում) այստեղից
նա շարժվում է դեպի հյուսիս- արևմուտք և բնակություն
հաստատում մի դաշտավայրում, ուր նա կառուցում է
մի գյուղ, որն իր
անունով կոչում է Հայկաշեն,
իսկ դաշտավայրը կոչում է
Հարք, այսինքն այստեղ
ապրում են հայրերը: Բելն իմանալով Հայկի անհնազանդության մասին,
իր որդիներից մեկի գլխավորությամբ մի պատգամավորություն
է ուղարկում դեպի Հայաստան և Հայկին առաջարկում, որպեսզի նա ետ վերադառնա Բաբելոն
և բնակություն հաստատի իր
տիրապետության ցանկացած շրջանում,
սակայն Հայկը մերժում է
Բելի առաջարկը: Բելը մեծ զորաբանակով
շարժվում է Հայաստան: Ինչպես Մովսես
Խորենացին է վկայում, աղի ջուր և մանր ձկներ ունեցող
ծովակի ափին (Վանա լիճ)
տեղի է
ունենում ճակատամարտ Հայկի
և Բելի զորաբանակների միջև: Ձգելով
լայնալիճ աղեղը և արձակելով իր երեքթևյան նետը` Հայկը պատռում է
Բելի բրոնզեպատ սաղավարտը,
գետին տապալում նրան և փախուստի
մատնում նրա զորաբանակին: Մինչև վերջին ժամանակները,
Խորենացու մոտ հիշատակվող
լայնալիճ աղեղ արտահայտությունը մեկնաբանվել
է զուտ փոխաբերական իմաստով, ոչ ոք չէր հավատում, որ
Հայաստանում իրոք կարող էին գոյություն
ունենալ լայնալիճ աղեղներ:
Սակայն հնագիտական պեղումները
և ժայռապատկերային ուսումնասիրությունները ցույց տվեցին,
որ Հայաստանում իրոք եղել են լայնալիճ
աղեղներ: Դրանք ունեցել են մարդաբոյ հասակ
170-200 սմ. բարձրությամբ: Աղեղնափայտը պատրաստվել է
լիբանանյան մայրի ծառատեսակից,
որը աճեցվել է Արարատ լեռան փեշերին:
Աղեղնալարը պատրաստել են կենդանիների,
հատկապես եզան առջև ոտքերց մինչև հետևի
ոտքերը ձգվող ջլից, որը աղաջրի
մեջ մշակելուց հետո դարձել է ավելի պինդ և առաձգական
քան մետաղալարը: Հայկակա ն նետերը
եղել են եռաթև:
Նետակալներն ամենայն հավանականությամբ պատրաստվել են երկաթից,
քանզի հակառակ դեպքում այն
չեր կարող պատռել
բրոնզեպատ սաղավարտը: Իսկ դա նշանակում է, որ Հայկին և նրա զորաբանակին հայտնի
է եղել ոչ միայն նետ ու աղեղ զենքը, այլև երկաթի պատրաստման
տեխնոլոգիան, մի բան, որ
անծանոթ է եղել Բելին:
Ռազմական տեխնիկայի պատմության մեջ, Հայկն
իր
բանակը առաջին անգամ դասավորում
է սեպաձև, եռանկյունաձև : Հաղթանակից հետո Հայկը ճակատամարտի
վայրը իր անունով
կոչում է հայոց ձոր, ժողովրդին` հայեր, երկիրը`Հայկք, հետո Հայք: Հայկի հրամանով
Բելի դիակը զմռսվում
և դրվում է մի բարձրադիր
վայրում` ի տես իրենց կանանց և երեխաների: Հայկը այդ վայրը կոչեց գերեզմանք:
Ըստ հայ նշանավոր
հայագետ Ղևոնդև Ալիշանի,
Հայկի և Բելի ճակատամարտը տեղի է ունեցել
մ.թ.ա. 2492թ. Օգոստոսի 11-ին: Ենթադրելի
է, որ ճակատամարտի հաղթանակի
հետ է կապված
Վանա լճի (վանել)
և Ախթամար կղզու (հաղթել) անվանումների առաջացումը: ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ Այս ավանդազրույցը
մեզ է հասել
11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտիի
Մրովելիի << Վրաց թագավորների
և տոհմերի ու նախահայրերի պատմությունը>> աշխատության
մեջ: Ըստ վրրացական
ավանդության հայերի նախահայր
Հայոսը, վրացիների նախահայր
Քարթլոսը, Եգերների (աբխազներ) նախահայր Եգրոսը, Աղվանների
նախահայր` Ռանոսը, ինչպես նաև կովկասյան մի շարք ժողովուրդների նախահայրեր,
սերում են, առաջացել
են Հաբեթի ծոռ Թորգոմ նահապետից և ի սկզբանէ
խոսել են հայերեն:
Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո Կովկասյան ութ եղբայրները, ապստամբություն են բարձրացնում
աշխարհի առաջին բռնակալ
Նեվրովթի դեմ և Արարատ լեռան ստորոտին տեղի ունեցած ճակատամարտում
պարտության մատնում նրա զորաբանակին, սպանում
նրան: Հաղթանակից հետո,
կովկասյան եղբայրները, որ նախապես բնակվում
էին Արարատի տարածքում (խոսքը վերաբերում է Կորդուքի Արարդու
լեռանը): Հետագայում սփռվում են
և տարածվում Սև և Կասպից
ծովերի միջև ընկած շրջանում: Վրացական
ավանդությունը ընդունում է Հայոսի, որպես հայ ժողովրդի
նախահոր ավագությունը: Այդ պատճառով
էլ սփռման ժամանակ Հայոսին բաժին է ընկնում
իր հոր` Թորգոմի երկիրը, այն է հայկական բարձրավանդակը: ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ Այս ավանդազրույցը
մեզ է հասել մ.թ.ա. առաջին դարի
հույն պատմիչ Ստրաբոնիի <<Աշխարհագրություն>> աշխատությամբ, որը հայտնի է նաև արգոնավորդների
առասպել անունով: Ըստ այդ ավանդազրույցի
մ.թ.ա. 11-10-րդ դարերում
50 արգոնավորդներ Արգո նավով, որոնց թվում
էր նաև
հունական դիցաբանության հերոս Հերակլեսը, Հունաստանի
Թեսալիա մարզի կառավարիչ
Յասոնի գլխավորությամբ դուրս
գալով Հունաստանից և անցնելով Հելեսպոնտոսը (Բոսվորի և Դարդանելի նեղուցները
միասին վերցրած) , Սև ծովով ուղևորվում են Կաղքիս` ոսկե գեղմի հետևից:
Արգոնավորդների մեջ է եղել նաև Թեսալիա մարզի Արմենիոս քաղաքի
բնակիչ Արմենիոսը, որը արգոնավորդների հետ եղել
է Կողքիսում, Վիրքում, Աղվանքում
և Հայաստանում: Ըստ հունական
ավանդության նա համարվում է հայերի
նախահայրը: Հունական ավանդությունը ստեղծվել
է մ.թ.ա. 4-րդ դարում: Ալեքսանդր
Մակեդոնացու արշավանքների ժամանակ`
նպատակ ունենալով գաղափարական
հիմնավորում տալ Մակեդոնացու
նվաճումներին արևելքում , Հույներն
իրենցով էին բացատրում
ոչ միայն հայերի,
այլև պարսիկների, հնդիկների
և արևելյան մի շարք այլ ժողովուրդների ծագումնաբանությունը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |