Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Անմտություն է ըստ մեր իրազեկության դատել, թե որն է ճշմարիտը, որը՝ կեղծը
22:31
Անմտություն է ըստ մեր իրազեկության դատել, թե որն է ճշմարիտը, որը՝ կեղծը


Արհամարել այն, ինչ ըմբռնել չենք կարող՝ վտանգավոր է, հղի միանգամայն անախորժ հետևանքներով, էլ չասած այն մասին, որ դա անհեթեթ խենթություն է:  Չէ՞ որ ձեր խելոք խելքով սահմանազատելով ճշմարիտն ու կեղծը, դուք տեղնուտեղը հարկադրված կլինեք ձեռ քաշել դրանցից, քանզի անխուսափելիորեն կհայտնաբերեք, որ ստիպված եք հավատալու ավելի տարօրինակ բաների, քան այն, ինչ դուք հերքում եք…

Իսկ ինչո՞ւ  չմտաբերենք, թե մենք որքա՜ն հակասություններ ենք հայտնաբերում մեր դատողություններում: Որքա՜ն շատ բաներ դեռ երեկ մեզ համար անհերքելի դոգմաներ էին, իսկ այսօր ընկալվում են իբրև հեքիաթ: փառատենչություն ու հետաքրքրասիրություն,- ահա մեր հոգու երկու պատուհասները: Վերջինը մեզ մղում է լինել ամենուր, առաջինը՝ արգելում է որևէ  բան անորոշ ու անպատասխան թողնել…

Եթե մարդիկ բավականաչափ լավ տարբերեին անհնարինը արտասովորից և իրերի սովորական ընթացքն ու բնության օրենքները այն բանից, ինչը ներհակ է ընդհանուր տարածում գտած կարծիքներին, եթե նրանք չլինեին ոչ անխոհեմորեն դյուրահավատ, ոչ էլ նույնչափ թերահավատության հակված, այնժամ կպահպանվեր Քիլոնի (6-րդ դ. մ.թ.ա. հույն փիլիսոփա) նախանշած կանոնը ՝<< Չափից դուրս՝ ոչինչ>>:

Նյութը՝ 16-րդ դարի Ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտեն <<Փորձեր>>

Դիտումներ: 634 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: