Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 11 » Վիլյամ Սարոյան. ԱՌԱԿՆԵՐ և ԶՐՈՒՅՑՆԵՐ
16:21
Վիլյամ Սարոյան. ԱՌԱԿՆԵՐ և ԶՐՈՒՅՑՆԵՐ

 

Մի երեկո հյուսնը աշխատանքից տխուր-տրտում տուն վերադառնալիս հանդիպում է ընկերոջը:

-         -Եղբայր իմ, ինչո°ւ ես այդքան տխուր,- հարցնում է ընկերը:

-         -Դու էլ որ իմ տեղը լինեիր, տխուր կլինեիր,- պատասխանում է հյուսնը:

-         -ի°նչ է պատահել:

-         -Առավոտ, լույսը դեռ չբացված պետք է տասնմեկ հազար, հազար հարյուր և տասնմեկ ֆունտ կաղնու սղոցաթեփ տանեմ թագավորին, թե չէ, գլուխս ուսերիս չի մնա:

-         -Է… դու էլ տխրելու բան ես գտել, տնաշեն,- ասում է հյուսնի ընկերը:

-     - Արի գնանք ուտենք, խմենք, քեֆ անենք: Կարիք չկա վաղվա մասին մտահոգվելու: Աստված մեծ է ու ողորմած: Նա կլսի մեր աղոթքները: Երբ երկու ընկեր տուն են գնում, տեսնում են հյուսնի կինն ու երեխաները հոնգուր-հոնգուր լաց են լինում: Քիչ անց նրանք սեղան են բացում, սկսում են ուտել, խմել, կատակներ անել, երգել, պարել, Աստծո հավատքի ու անսահման բարությանը նվիրված զոհաբերության աղոթքներ անել…

Իսկ այդ  միջոցին հյուսնի կինը արտասվելով ասում է.

-        - Մենք մեզ համար երգում ենք, պարում, ուրախանում, իսկ թագավորը առավոտ շուտ քեզ պետք է գլխատի: Մի°թե այդպես է դրվածքն աշխարհի…

-         -Լաց մի լինի: Միշտ  հիշիր Աստծուն և աղոթիր ինձ համար,- ասում է հյուսնը:

Եվ նրանք խնջույքը շարունակվում է: Առավոտյան թագավորի ծառաները գալիս են, կամացուկ թակում դուռը, և հյուսնը ասում է.

-         -Վերջ: Եկել են, որ ինձ տանեն գլխատելու: Նա բացում է դուռը, և ծառաներից մեկն ասում է.

-         -Վարպետ, մեր թագավորը վախճանվել է: Նրա համար մի լավ դագաղ պատրաստիր:

 

Դիտումներ: 779 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: