Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 4 » Ողորմության մասին
22:03
Ողորմության մասին


Ողորմության գործեր են քաղցածներին կերակրելը, մերկ մարդկանց հագցնելը, օտարներին հյուրընկալելը, գերիներին ազատելը, կարոտյալների կարիքները հոգալը, որոնցով մարդը հատուցում է Աստծո հանդեպ իր ունեցվածքի պարտքը: Մարդը ողորմություն գործելու է մղվում ոչ միայն Աստծո հանդեպ սիրուց, այլև իր բնությունից: Որովհետև մարդը, ում խառնվածքը բարեկարգ է, բնական կերպով մղվում է ընկերոջը գթալու: Գթության գործը գործողի իղձով ու կարողությամբ է չափվում: Եթե մեկը շատ ունեցվածք չունի՝  լիաձեռն մատուցելու, թող այնքան տա, որքան կարող է: Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծո հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա՛մ Աստծուն, կա՛մ իրեն՝ գործողին, կա՛մ ընկերոջը:

ԳԹԱՍԻ՛ՐՏ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՁԵՐ ՀԱՅՐՆ Է ԳԹԱՍԻՐՏ   - Ղուկաս Զ:36

Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի <<Խրատի թանգարան>>

Դիտումներ: 997 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: