Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 5 » Մեղքը
22:38
Մեղքը

 

Աշխարհում տիրող կրոններից Հինդուիզմը, Բուդդիզմը և Իսլամը մարդու նկատմամբ կյանքի և աշխարհի ըմբռնումների ամբողջությունն են Աստվածների նկատմամբ՝ հավատի հիմքով, որտեղ մարդու արարքներն ու ենթագիտակցական դրսևորումները ամբողջանում են օրենքի՝ նախնիներից կամ աստվածներից ստացված կարգադրության համակարգով՝ համակարգ, որի մեջ մեղքը առանցքային է: Մեղքը մի մեծ բավիղ է, քաոսային վիճակ, ճակատագրական սխալ, որը հեռացնում է մարդուն Աստվածային կատարելությունից: Մեղքը ընկալում եմ որպես  անհանդուրժողական ռեալիստական իրողություն, որը խաթարում և խզում է կապը արարչի հետ, և homo sapiense-ը, մեղքի շնորհիվ ճաշակում է պատահականության և բախտի արգասիքները: Մեղքը չիմացումի, անորոշության և անկատարի առերեսումն է, որտեղ գլխավոր դերակատարը մարդն է, ով հավատքի ընկալումներով շատ ավելի էական, կարևոր է, քան ամեն տեսակ <<իզմեր>>-ը:  Վերջապես մեղքը մարդուն խորհել է տալիս կյանքի, աշխարհի և կատարելության մասին մի նոր պատկերացում՝ արտահայտված գիտական ճանաչողության գաղափարախոսությամբ և ընկալումներով: Բանական մարդ արարածը գիտակցաբար հայտնվելով չարի որոգայթներում ու այստեղ մեղքի նկատմամբ մարդու ընկալումները, փիլիսոփայական մտքերը ավելի սուբյեկտիվիստական են՝ կոպիտ ասած Մարքսիստական: Ահա այստեղ ի հայտ է գալիս օտարումը: Այստեղ ուզում եմ դնել վերջակետ և միտքս ավարտելով հետևյալ նախադասությամբ խորհելու և մտորելու առիթ տալ, որ հարաբերական չգո գոյությունը՝ ժամանակը արտահայտված կամ ընկալված՝ որոշակի տևողության սահմանափակված ձևով՝ ոչինչ է Աստծո նկատմաբ, ով ոչ սկիզբ ունի ոչ էլ վերջ, որը շատ հաճախ ժխտում են որոշ փիլիսոփաներ. բայց չէ որ քրիստոնեական վախճանաբանության հիմքը միասնությունն է՝ ժամանակի և հավերժության:

Դիտումներ: 638 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: