Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 7 » Առաջին պետական կազմավորումները հայկական բարձրավանդակի տարածքում
21:08
Առաջին պետական կազմավորումները հայկական բարձրավանդակի տարածքում


Սկսած հայ ժողովրդի կազմավորման ժամանակներից հայկական լեռնաշխարհի տարածքում առաջացել են պետական մի շարք կազմավորումներ: Դրանցից հնագույնը սուբարիների պետությունն է, ովքեր գոյատևել են  4000-2000 թ. մ.թ.ա: Սուբարիները հանդիսանում են ոչ միայն հայկական լեռնաշխարհի այլև առաջավոր Ասիայի հնագույն բնակիչները: Նրանք իրենց գերիշխանության տակ էին պահում հարևան Միջագետքը և Ասորիքը: 2260թ.-ին մ.թ.ա. սուբարիները հարձակվում են Բաբելոնի վրա, կործանում այնտեղ հաստատված Համուրաբի թագավորի դինաստիան և Բաբելոնում իշխանությունը հանձնում իրենց ազգակից Կասիտների հարստությանը: Սուբարիները ստեղծել են հարուստ մշակույթ, որի անմիջական արձագանքները պահպանվել են հայկական միջնադարյան ճարտարապետության և քանդակագործության մեջ: Սուբարի անվանումը վկայում է նրանց արիական ծագման մասին: Սուբարի անվանումը պահպանվել է Ուրարտական շրջանի Ծուպանիմ կամ Ծիպանիմ, հին հայկական Ծոփք կամ Շուբրիա, Սիփան անվանումների մեջ:

Երկրորդ խոշոր պետական կազմավորումը, Խարրի կամ Խուրրի միտանի երկիրն է, որը գոյատևել է  մ.թ.ա. 2000-1300թ.:Խուրրի միտանի երկրի մայրաքաղաքն էր Վաշագունին, որը համապատասխանում է Ալաշկերտ քաղաքին:  Նրանք նույնպես շարունակելով սուբարիների ավանդույթները իրենց գերիշխանությունն են հաստատում հարևան երկրների վրա: Մեծ վտանգ էին ներկայացնում, հատկապես,  եգիպտոսի համար, քանի որ ընդարձակվում էին դեպի հարավ-արևմուտք, դրա համար էլ Եգիպտոսի փարավոնները փորձում էին բարի դրացիական, խնամիական  կապեր հաստատելով կասեցնել խուրրիմիտանցիների առաջխաղացումը դեպի եգիպտոս: Եգիպտոսի Ամենհոտեպ 3-րդ փարավոնը կնության է վերցնում Խարրի միտանի երկրի արքայադուստր Սուտառնայի  աղջկան և գահաժառանգ Տուշրատայի քրոջը՝ Գիլուխեպային, որին Եգիպտոսում անվանում էին <<Իշխանուհի հյուսիսի և հարավի>>, <<Իշխանուհի երկու երկրների, իշխանուհի բոլոր կանանց>>, և որ ամենակարևորն է, նրանց Եգիպտոսում կոչում էին Նեֆերտիտի, որ բառացիորեն նշանակում է <<գեղեցկուհին է գալիս>>: Ամենհոտեպ 3-րդ-ի և Նեֆերտիտիի ամուսնությունից ծնվում է Եգիպտոսի նշանավոր փարավոններից մեկը՝ Ամենհոտեպ 4-րդ-ը, որը պատմության մեջ հայտնի է Էխնաթոն անունով: Էխնաթոնի օրոք Եգիպտոսում պետական կրոն հռչակվեց արևապաշտությունը: Սատուռնայի մահից հետո գահն անցնում է նրա որդու՝ Տուշրատայի ձեռքը, որից հետո էլ Խուրրի միտանի երկիրը աստիճանաբար գնում է դեպի անկում, ի վերջո այն տրոհվում և բաժանվում է երկու մասի՝ արևմտյան, որ կոչվում է Խարրին կամ Խուրրին, և արևելյան, որ կոչվում է Միտանի:  Արդեն 14-րդ դարում Խարրի միտանի երկիրը այլևս չի հիշատակվում արձանագրություններում: Այս երկիրը իր գոյության ընթացքում  ստեղծել է հարուստ մշակույթ, որն իր կնիքն է թողել հարևան երկրների մշակույթների վրա: Խուրրի միտանին հանդիսանում է ճարտարապետության, լանջազրահ սաղավարտների ստեղծման, քարափոր շինությունների նախահայրենիք:

Երրորդ պետական կազմավորումը Հայասա երկիրն է, որը գոյատևել է մ.թ.ա. 15-13-րդ դարերում: Ըստ խեթական աղբյուրների Հայասա երկիրն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 14-րդ դարում խեթական պետության թագավոր Սուպիլիլիյումի մի տարեգրության մեջ: Երկրորդ անգամ այն հիշատակվում է նույն խեթական երկրի թագավոր Մուրշիլ կամ Մուրսիլ 2-րդ-ի սեպագիր մի արձանագրության մեջ: Հայտնի է, որ Հայասա երկիրը գտնվել է Եփրատից արևելք և զբաղեցրել է հիմնականում Բարձր Հայքի, Ծոփքի տարածքները: Հայասա երկրի մայրաքաղաքը եղել է Անի կամախը: Խեթերը բազմիցս փորձել են իրենց գերիշխանությունը հաստատել Հայասա երկրի վրա, սակայն դա նրանց չի հաջողվել, դեռ ավելին, խեթական պետության գահակալ Թութխալիայի մահից հետո հայասցիները կարողանում են գրավել խեթերի մայրաքաղաք Խաթուսան կամ Խաթուշան: Հայասա երկիրը հին արևելյան տիպի ռազմաստրկատիրական պետություն էր: Այն ուներ  10 000 հոգուց բաղկացած մարտունակ զորաբանակ: Սկսած 13-րդ դարից Հայասա երկիրը դադարում է հիշատակվել խեթական արձանագրություններում, իսկ դա նշանակում է, որ այն դադարել է գոյություն ունենալուց:

Չորրորդ պետական կազմավորումը Նաիրի երկիրն է, որը գոյատևել է մ.թ.ա. 12-9-րդ դարերում: Հայաստանը Նաիրի է կոչվել ասորեստանյան արձանագրություններում: Նաիրի բառացի նշանակում է գետերի կամ ջրերի երկիր: Այն առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի գահակալ Սալմանասար I-ին-ի արձանագրության մեջ: Նաիրի երկրի հարավում գտնվող Ասորեստան երկիրը բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում Նաիրի երկրի դեմ: Այդ արշավանքները մեծ ծավալ են ստանում հատկապես մ.թ.ա. 11-10-րդ դարերում, սակայն ասորեստանցիներին չի հաջողվում ներթափանցել Նաիրի երկրի խորքերը: Սակայն  9-րդ դարում  ներքին հակասությունների հետևանքով Նաիրի երկիրը դուրս է մղվում քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով Վանի թագավորությանը կամ Ուրարտույին:

Դիտումներ: 1684 | Ավելացրեց: Vahe76 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: